ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կուպյանսկի քաղաքապետն առանց կռվի, ինքնակամ հանձնել է քաղաքը ռուսներին

Ուկրաինայի Կուպյանսկ քաղաքի (Խարկովի մարզ) քաղաքապետն ասել է, որ ինքը բանակցել է ռուսական զորքերի հետ և ինքնակամ է հանձնել իր քաղաքը:

 

Քաղաքի վարչակազմի թելեգրամյան ալիքում նշվում է, որ ռուսական զինուժը քաղաք է մտել խաղաղ և առանց կռվի:

Քաղաքային իշխանությունների թելեգրամյան ալիքը հայտնել է, որ վարչակազմը բանակցություններ է վարել ռուսական զորքերի ներկայացուցիչների հետ։

 

 «Ինչպես ասել են Ռուսաստանի ներկայացուցիչները, նրանց հետաքրքրում է միայն հասարակական կարգը»,- ասվում է գրառման մեջ։
 

Բանակցություններից հետո ՌԴ ԶՈւ տեխնիկայի շարասյունը շարունակել է շարժվել՝ ուկրաինացի ոստիկանների ուղեկցությամբ։ Քաղաքում ուկրաինական բանակի ստորաբաժանումներ չկան։
 

Հիշեցնենք, որ Ուկրաինայում ռազմական գործողությունը շարունակվում է փետրվարի 24-ից։