Ուկրաինա-Հայաստան խաղի անցկացման հավանական վայրը Լեհաստանն է
Լեհաստանի ֆուտբոլային միության նախագահ Սեզարի Կուլեշան առաջարկել է Ուկրաինայի ֆուտբոլային միությանը Լեհաստանում անցկացնել Ուկրաինայի հավաքականի տնային հանդիպումները։ Կուլեշան նշել է, որ ուկրաինական կողմը ընդունել է առաջարկը:
Ռուսաստանի և Ուկրաինայի ակումբները, որոնք դեռևս մասնակցում են եվրոպական մրցաշարերին, ինչպես նաև ազգային հավաքականները պետք է տնային հանդիպումներն անցկացնեն չեզոք մարզադաշտում։ Այս մասին ասվում է ՈւԵՖԱ-ի հայտարարության մեջ։
Այսպիսով Ուկրաինա-Հայաստան խաղի անցկացման հավանական վայրը Լեհաստանն է:
Հիշեցենք, որ ավելի վաղ Ուկրաինայի Ֆուտբոլի ֆեդերացիան հաստատել էր, որ Ազգերի լիգայի Հայաստանի (հունիսի 11) և Իռլանդիայի (հունիսի 14) հավաքականների հետ հանդիպումները կանցկացվեն Լվովի «Արենա» մարզադաշտում: Ուկրաինա-Հայաստան հանդիպումը նախատեսված է հունիսի 11-ին և պետք է մեկնարկի տեղի ժամանակով 21։45-ին։
Հիշեցնենք, որ Ազգերի Լիգայի B դիվիզիոնի 1-ին խմբում են ընդգրկվել Հայաստանի, Ուկրաինայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի հավաքականները։