Հայաստանի ներկայացուցիչները նվաճեցին եւս երկու մեդալ՝ ոսկի և արծաթ, հետևում թողնելով ադրբեջանցի մարզիկին
Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները նվաճեցին եւս երկու մեդալ։ Օղակների վարժության եզրափակիչում Վահագն Դավթյանը նվաճեց հաղթողի կոչումը, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալը։ Հայ մարզիկները հետեւում թողեցին ադրբեջանցի մարզիկին: Իսկ Հայաստանի հավաքականի առաջատարներից Հարություն Մերդինյանը բրոնզե մեդալակիր էր դարձել նժույգ թափերի եզրափակիչում։