«Կարծում եմ, որ բոլոր խելացի մարդկանց համար ակնհայտ է՝ պատժամիջոցները ձևականություն են»․ Մեդվեդև
Պատժամիջոցները միֆ են ու ձևականություն, դրանք կիրառում են քաղաքական իմպոտենտությունից՝ Ռուսաստանի քաղաքական կուրսը փոխելու անկարողությունից ելնելով, հայտարարել է ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։
«Կարծում եմ, որ բոլոր խելացի մարդկանց համար ակնհայտ է՝ պատժամիջոցները միֆ են, ձևականություն, արտահայտչաձև։ Ես, օրինակ, խորապես անտարբեր եմ արտասահմանում իրավունքների սահմանափակման այսքան շատ գովազդված պատժամիջոցների նկատմամբ։
Կարելի է նաև ավելի խիստ արտահայտվել, բայց զերծ կմնամ։ Ես ՌԴ քաղաքացի եմ, դրանով ամեն ինչ ասված է։ Իսկ պատժամիջոցների կիրառման պատճառն ակնառու է՝ քաղաքական իմպոտենցիա՝ բխող Ռուսաստանի քաղաքական կուրսը փոխելու անկարողությունից», - գրել է Մեդվեդևը «ВКонтакте»-ի իր էջում։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմը լռության ռեժիմ է հայտարարել և մարդասիրական միջանցքներ բացել Մարիուպոլի և Վոլնովախայի բնակիչների հեռանալու համար
Այսօր՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 10։00-ից, Երեւանի ժամանակով ժամը 11։00-ից, ռուսական կողմը ժամանակավոր լռության...
Կլիչկոն մանրամասներ է հայտնել զոհվածների ու վիրավորների թվի մասին
Կիևում Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման սկզբից ի վեր զոհվել է 14 զինվորական և 6 խաղաղ բնակիչ, 71 մարդ վիրավորվել է, ա...
«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լքել է Կիևը». Վոլոդին
ՌԴ ԴԺ պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լքել է Կիևը, տեղեկանո...
Ռուսաստանը հեռացվեց Եվրախորհրդից
«Ռուսաստանը հեռացվեց Եվրախորհրդից»: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին:Հիշեցնցենք, որ ավելի վաղ Եվրոպական խորհրդարանը նշե...