
Նոր տվյալներ. ՌԴ ՊՆ-ն մանրամասներ է ներկայացրել ռազմական դրության վերաբերյալ

ՌԴ ՊՆ-ն նոր տվյալներ է ներկայացրել Ուկրաինայում սկսված հատուկ ռազմական գործողության արդյունքներից:
Ըստ այդմ՝ ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ ыնդհանուր առմամբ, Ռուսաստանի զինված ուժերը շարքից հանել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքների 211 ռազմական օբյեկտներ։ Այդ թվում՝ Ուկրաինայի զինված ուժերի 17 հրամանատարական կետեր և կապի կենտրոններ, 19 С-300 և Օսա զենիթահրթիռային համակարգեր, 39 ռադիոլոկացիոն կայան։ Խոցվել է՝ 6 մարտական ինքնաթիռ, 1 ուղղաթիռ, 5 անօդաչու թռչող սարք։ Ոչնչացվել է 67 տանկ և այլ զրահատեխնիկա, 16 բազմակի հրթիռային կայանք, 87 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա։
Բացի դա, ռուսական ռազմական գերատեսչությունից հայտնում են, որ ռուսական կողմին են անցել ամերիկյան Javelin հակատանկային հրթիռային համակարգեր և բրիտանական NLAW-ները: