Առեղծվածային դեպք՝ Վանաձորում. հայտնաբերվել է քրեական աշխարհում հայտնի «Յոժ» մականվամբ, 40-ամյա ըմբշամարտիկի դին. Shamshyan. com
Այսօր՝ փետրվարի 25-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:20–ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Տարոնի բաժին, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի 86 հասցե, որտեղ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու դի:
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ շտապօգնության բրիգադը դին հայտնաբերել է Վարդանանց փողոցի 86 հասցեի շենքի պատից 4.5 մ հեռավորությամբ գետնին ընկած դիրքում՝ գանգի մասում ստացած վնասվածքով:
Պարզվել է, որ մահացածը Վանաձոր քաղաքի բնակիչ, 40-ամյա Արման Շահինյանն էր: Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, սպանություն, թե ինքնասպանություն՝ պարզվում է:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացած Ա. Շահինյանը Վանաձորում հայտնի էր «Յոժ» մականվամբ և նրան ճանաչում էին որպես ըմբշամարտիկ: Նախկինում էլ եղել է դատապարտված և քրեական աշխարհում հարգանք է վայելել:
Մանրամասները՝ կայքում:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ավտովթար Կոտայքի մարզում. 5 մարդ տեղում մահացել է. Shamshyan. com
Փետրվարի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում, Արզնու խճուղում՝...
Երկրաշարժ Հայաստանում. Շիրակի մարզի մի քանի գյուղեր հոսանքազրկվել են
Քիչ առաջ Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել, որի ցնցումները զգացվել են նաև Երևանում: Ժամը 22:25 ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպան...
ՋԷԿ-6-ը ոչնչացված է. իրավիճակը Կիևում խիստ վտանգավոր է. Կլիչկո
Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն զգուշացնում է, որ «հիմա Կիևում առանց չափազանցության սպառնալի իրավիճակ է»: «Հաջորդ գիշեր,...
Աշխարհը՝ կեսգիշերի դրությամբ. ինչ է հայտնի
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Շվեյցարիան, Կանադան պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի իրավաբանական և ֆիզիկական անձանց դեմ։ Մեծ...