Լիտվայում արտակարգ դրություն է հայտարարվել

Լիտվայի խորհրդարանը երկրում արտակարգ դրություն է հայտարարել՝ հաստատելով նախագահ Գիտանաս Նաուսեդայի հրամանագիրը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

 

Համապատասխան որոշումն ընդունվել է Լիտվայի Օրենսդիր ժողովի արտահերթ նստաշրջանում։ Ռեժիմը մտցվել է «կապված Ռուսաստանի գործողությունների հետ», որոնք «սպառնում են Լիտվայի ազգային անվտանգության գերակա շահերին, պետական ​​սահմանի հուսալի վերահսկողությանը և պաշտպանությանը»։
 

Ռեժիմը կգործի մինչև մարտի 10-ը։ Լիտվայի օրենսդրության համաձայն՝ նման ռեժիմը սահմանվում է ոչ ավելի, քան մեկ ամիս ժամկետով, որից հետո Սեյմը պետք է նորից քննարկի այս որոշումը։
 

Հայտարարված արտակարգ դրության հիմնական սահմանափակումները վերաբերում են սահմանային գոտուն, որտեղ մեքենաների և ֆիզիկական անձանց ուղեբեռի զննումը կարող է օգտագործվել զենք, պայթուցիկ, ռադիոակտիվ, թունավոր և այլ վտանգավոր նյութեր հայտնաբերելու համար։

Քաղաքականություն