«Բեմադրված նկարահանումներ են, խաղաղ բնակչությանը որևէ վտանգ չի սպառնում». ՌԴ ՊՆ
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը նախապատրաստում և արդեն իսկ «Սպիտակ սաղավարտների» օրինակով սադրանքներ է իրականացնում: «Ռիա նովոստի»-ի փոխացմամբ՝ ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
«Ուկրաինական քաղաքներում բեմադրված նկարահանումներ են տեղի ունեցել՝ իբր Ուկրաինայի քաղաքացիական բնակչության շրջանում «զանգվածային զոհեր» կան»,- ասել է նա։
Կոնաշենկովը հավելել է, որ նախապատրաստած տեսահոլովակները տարածվում են վերահսկվող «Տելեգրամ» ալիքների և սոցցանցերի միջոցով։ Նա նշել է, որ դրանց նպատակը Ռուսաստանին մեղադրելն է խաղաղ բնակչությանը վախեցնելու նպատակով հարվածների անհամաչափության և արևմտյան հեռուստաալիքներով այդ կադրերը հեռարձակելու համար։
«Հատուկ ուզում եմ ընդգծել՝ Ռուսաստանի զինված ուժերը Ուկրաինայի քաղաքներին հարվածներ չեն հասցնում։ Խաղաղ բնակչությանը որևէ բան չի սպառնում»,- հայտարարել է Կոնաշենկովը։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին ընդունում է բանակցություններ վարելու Պուտինի առաջարկը
Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ բանակցություններ վարելու առաջարկը...
Դոնեցկի խորհրդարանը միաձայն վավերացրեց ՌԴ-ի հետ բարեկամության և փոխօգնության պայմանագիրը
Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական խորհուրդը օրենք է ընդունել Ռուսաստանի Դաշնության և ԴԺՀ-ի միջև Բարեկամության, համագո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զելենսկին կրկին դիմում է Պուտինին` բանակցություններ սկսելու համար
Ուկրաինայի նախագահ Վլադիրմիր Զելենսկին դիմում է Պուտինին` բանակցություններ սկսելու համար: Նա մասնավորապես ասում է, որ Ու...
ՆԱՏՕ-ն` Ուկրաինայում ուժեր տեղակայելու մասին
ՆԱՏՕ-ն Ուկրաինայում դաշինքի ուժեր տեղակայելու մտադրություն չունի, ասել է Ստոլտենբերգը։ Յենս Ստոլտենբերգը հաստատել է...