Բրեդ Փիթը դատի է տվել Ջոլիին` ռուս գործարարի հետ գործարքի գնալու համար

 Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը դատական հայց է ներկայացրել նախկին կնոջ՝ Անջելինա Ջոլիի դեմ, հայտնում է TMZ-ն։

 

Առիթը Ջոլիի կողմից համատեղ գինեգործական ընկերության մասի վաճառքն է։ Փիթը պնդում է, որ Ջոլին խաբել է իրեն․ գործարքն իրականացրել է առանց իր իմացության։ Ընդ որում, պորտալը պազաբանել է, որ գնորդը ռուս գործարար է «Forbes»-ի ցանկից՝ Յուրի Շեֆլեր։

 

Զույգը ֆրանսիական «Chateau Miraval» ընկերությունը ձեռք է բերել 2008թ․-ին։ Արժեքի 40 տոկոսը՝ մոտ 28,4 միլիոն դոլարը, ներդրել է Անջելինան։ Բրեդը պնդում է, որ դրանով բիզնեսում նախկին կնոջ մասնակցությունն ավարտվել է, իսկ ինքը շարունակել է դրա վրա ժամանակ ու գումար ծախսել։

Քաղաքականություն