
Երկաթգծի բացման հնարավորությունները տեսանելի են. փոխվարչապետ

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման և, մասնավորապես, երկաթգծի բացման հնարավորությունները տեսանելի են: Այս մասին գրում է 1Lurer. am-ը:
Նրա խոսքով` նոր պայմանավորվածություններ երկաթուղու շահագործման վերաբերյալ չկան, սակայն գործընթացի մեկնարկից առաջ պետք է լինի նաև գրավոր ձևակերպված փաստաթուղթ:
«Մեր վերջնական նպատակն ապաշրջափակման այնպիսի սցենար ունենալն է, որը տարածաշրջանում կայունություն կբերի, և ենթակառուցվածքներն սկսեն ունենալ տարածաշրջանային նշանակություն: Եռակողմ աշխատանքային խմբի հարթակում արդեն ունեցել ենք թվով 8-9 հանդիպում և, այո՛, քննարկումները եղել են ըստ էության: Գործել է երկու փորձագիտական ենթախումբ: Կոնկրետ քննարկվել են երկաթգծի բացման հնարավորությունները, իհարկե մաքսային և սահմանային հսկողության ներքո է դա լինելու»,- հայտնել է նա: