ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զելենսկին տեսաուղերձով շնորհավորել է ուկրաինացիներին
Վլադիմիր Զելենսկին շնորհավորել է ուկրաինացիներին Միասնության օրվա առթիվ։ Նախագահը նշել է, որ ուկրաինացիների տունը Ուկրաինան է, և այն կարելի է պաշտպանել միայն միավորվելով։
«Այսօր կարևոր օր է՝ բոլորիս միասնության օրն է, մենք տարբեր ենք, տարբեր տարիքի, տարբեր սեռի, տարբեր քաղաքներից, մարզերից, տարբեր մասնագիտությունների, տարբեր տաղանդների, տարբեր գիտելիքների, լեզուների, կրոնների, բայց մեզ միավորում է մեկ ցանկություն՝ ապրելու, խաղաղ ապրելու ցանկություն, ապրել երջանիկ, ինչպես մեկ ընտանիք, երեխաների ու ծնողների հետ»,- ասել է Զելենսկին։
Նա ընդգծել է, որ իրենք այդ ամենի բոլոր իրավունքներն ունեն, քանի որ իրենք տանն են՝ Ուկրաինայում։