Պուտինը պատրաստ է Արևմուտքի հետ բանակցությունների․ Դմիտրի Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է ՌԴ-ի համար անվտանգության երաշխիքների և Ուկրաինայի շուրջ բանակցությունների։ Այս մասին Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է CNN-ին։
«Առաջին հերթին, նախագահ Պուտինը մշտապես պահանջել է բանակցություններ և դիվանագիտություն։ Եվ, փաստացի, նա է ձեռնարկել ՌԴ-ի համար անվտանգության երաշխիքների հարցը։ Ուկրաինան պարզապես հանդիսանում է խնդրի մաս, Ռուսաստանի համար անվտանգության երաշխիքների հետ կապված ավելի խոշոր խնդրի մաս»,-ասել է նա։
Վերջին շրջանում Արևմուտքի երկրներում, ինչպես նաև Ուկրաինայում հայտարարություններ են հնչում ուկրաինական տարածք Ռուսաստանի հնարավոր ներխուժման մասին։ Պեսկովը նման տեղեկատվությունն անվանել է լարվածության հիմնական սրացում և ընդգծել, որ Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չի ներկայացնում։
Նմանատիպ հոդվածներ
Բայդենը դաշնակիցներին հայտնել է Ուկրաինայի վրա ՌԴ-ի հարձակման ժամկետը․ Politico
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փետրվարի 11-ին ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի մի շարք երկրների առաջնորդների հետ բանակցությունների ընթացքում հայտնե...
Փաշաևների կլանի հերթական հաջողությունը՝ Ադրբեջանում. ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյան
«Ադրբեջանի քաղաքական դաշտում «գորշ կարդինալ» անվան տակ հայտնի Ռամիզ Մեհտիևը այսօր հրաժարական է ներկայացրել Գիտություններ...
Մարիա Զախարովան կոչ է արել ամերիկյան Bloomberg գործակալությանը ջնջել Ուկրաինա ռուսական ներխուժման ամսաթիվը
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոչ է արել ամերիկյան Bloomberg գործակալությանը ջնջել Ուկրաինա ռուսական ն...
Մինսկում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել ամերիկացիներին անհապաղ լքել Բելառուսը և Մերձդնեստրը
Մինսկում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել ամերիկացիներին անհապաղ լքել Բելառուսը, ասվում է Պետդեպարտամենտի կայքում։ «Մի՛ այցել...