Ռազմական

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Օդեսայի և Նիկոլաևի նավահանգիստներում երկու բեռնատար նավ խոցելու մասին

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Օդեսայի և Նիկոլաևի նավահանգիստներում երկու բեռնատար նավ խոցելու մասին
Ռուս զինվորականները խոցել են երկու բեռնատար նավ, որոնք, ըստ ՌԴ պաշտպանության նախարարության, ռազմական նշանակության բեռներ էին տեղափոխում Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար։ Այս մասին հայտնում է…

Ռուս զինվորականները խոցել են երկու բեռնատար նավ, որոնք, ըստ ՌԴ պաշտպանության նախարարության, ռազմական նշանակության բեռներ էին տեղափոխում Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին։


Առաջին նավը ոչնչացվել է Օդեսայի նավահանգստում։ Նույն վայրում ոչնչացվել են նաև ռազմական գույքի պահեստներ։ Երկրորդ բեռնատար նավը խոցվել է Նիկոլաևի նավահանգստում։ ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ հարվածները հասցվել են բարձր ճշգրտության զենքով և անօդաչու թռչող սարքերով։


Օգոստոսի 17-ի առավոտյան ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ ռուսական ուժերը հարված են հասցրել Օդեսայի արևմտյան ծայրամասում գտնվող «Նովայա Պոչտա» ընկերության լոգիստիկ կենտրոնին։ Բացի այդ, ռուսական կողմը հարվածել է Դնեպրոպետրովսկի մարզում գտնվող անօդաչուների պահեստին և Դոբրոպոլիեում Ուկրաինայի զինված ուժերի ժամանակավոր տեղակայման կետին։


Անցած գիշեր ՌԴ զինված ուժերը անօդաչուներով հարվածել են Իզմայիլի նավահանգստի կառամատույցային տերմինալին, որը, ռուսական կողմի պնդմամբ, օգտագործվում էր ռազմական նշանակության բեռներ տեղափոխող ծովային նավերի բեռնաթափման համար։


Բացի այդ, Օդեսայի նավահանգստում ռուս զինվորականները խոցել են «Տարանտուլ» տիպի պարեկային նավակ, որը, ըստ ՌԴ ՊՆ-ի, ապահովում էր ծովային նավերի անվտանգությունը տեղափոխման և բեռնաթափման ընթացքում։ Հարվածների տակ են հայտնվել նաև վառելիքի պահեստարաններ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250