Instagram-ն ու Facebook-ը կարող են հիմնովին փոխվել, եթե Meta-ն պարտվի դատավարությունում
Meta-ի դեմ ԱՄՆ 30 նահանգների ներկայացրած հայցով դատավարությունը կարող է էականորեն փոխել Instagram-ի և Facebook-ի աշխատանքը։ Նահանգները ընկերությանը մեղադրում են երեխաների գաղտնիության պաշտպանության մասին դաշնային և նահանգային օրենքները խախտելու մեջ։
Հայցվորները Meta-ից պահանջում են մինչև 1 տրիլիոն դոլարի փոխհատուցում, ինչպես նաև մի շարք առանցքային փոփոխություններ Instagram-ում և Facebook-ում։
Մասնավորապես, պահանջվում է մինչև 18 տարեկանների համար վերացնել «հավանումների» քանակի ցուցադրումը և անվերջ ժապավենը, սահմանափակել տեսանյութերի ավտոմատ նվագարկումը, ներդնել ծնողական հաստատման մեխանիզմ, փոփոխել առաջարկությունների ալգորիթմները և հեռացնել արտաքին տեսքը փոփոխող մի շարք ֆիլտրեր։
Նահանգների պնդմամբ՝ այս գործառույթները նպաստում են, որ երեխաներն ու դեռահասները հնարավորինս երկար ժամանակ անցկացնեն սոցիալական ցանցերում։ Meta-ն հերքում է մեղադրանքները և հայտարարում, որ երկար տարիներ աշխատել է երիտասարդ օգտատերերի պաշտպանության ուղղությամբ։
Եթե Meta-ն պարտվի, ընկերությունը կարող է ստիպված լինել փոփոխություններ իրականացնել ամբողջ ԱՄՆ-ում, քանի որ հայց ներկայացրած 30 նահանգներում բնակվում է երկրի բնակչության գրեթե երկու երրորդը։
Meta-ն արդեն պարտություն է կրել Նյու Մեքսիկոյում մեկ այլ գործով։ Դատարանը ընկերությանը 942 միլիոն դոլարի տուգանք է նշանակել և պահանջել մինչև 18 տարեկանների համար վերացնել հավանումների քանակի ցուցադրումը, սահմանափակել ծանուցումները և անվտանգության լրացուցիչ միջոցներ կիրառել։
Դատարանը Meta-ն նաև որակել է որպես «հանրային վնասի աղբյուր»՝ դրա հարթակների աշխատանքը կապելով երիտասարդների հոգեկան առողջության խնդիրների հետ։ Meta-ն հայտարարել է, որ բողոքարկելու է այդ որոշումը։
30 նահանգների գործով Meta-ի պարտությունը կարող է հանգեցնել Instagram-ի և Facebook-ի ամենախոշոր փոփոխություններից մեկին՝ հատկապես անչափահաս օգտատերերի համար։
Նմանատիպ հոդվածներ
Առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Երևանում օգոստոսի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին քամու արագությունը կարող է հասնել 15-18 մ...
Բաքուն միջազգային հետախուզում է հայտարարել երեք ռուսաստանցի քաղաքագետի նկատմամբ
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն՝ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Ռուսաստանի քաղաքացիներ Սեմյոն...
Հայաստանը գլխավորել է ռուս զբոսաշրջիկներին զարմացրած երկրների ցանկը
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը առաջատար են այն երկրների ցանկում, որոնք հաճելիորեն զարմացրել են ռուս զբոսաշրջիկներին: Աս...
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Այս ամառ անոմալ շոգը եվրոպական տնտեսությանը հասցնում է ավելի ու ավելի զգալի վնաս. բարձր ջերմաստիճանի պատճառով նվազում է...