Մարիա Զախարովան կոչ է արել ամերիկյան Bloomberg գործակալությանը ջնջել Ուկրաինա ռուսական ներխուժման ամսաթիվը
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոչ է արել ամերիկյան Bloomberg գործակալությանը ջնջել Ուկրաինա ռուսական ներխուժման ամսաթիվը։ Այս մասին նա գրել է իր տելեգրամյան ալիքում։
Զախարովան գործակալությանը «մի քանի ժամ է տվել ապաշխարության համար» և խորհուրդ տվել ջնջել կանխատեսումը։
«Ապաշխարության համար մի քանի ժամ է մնացել մինչ այն, երբ Bloomberg-ը կվերածվի դդմի, իսկ նրանք, ովքեր օգտագործել են այն պատերազմի քարոզչության համար՝ առնետների»,-հայտարարել է ԱԳՆ ներկայացուցիչը։
Փետրվարի 11-ին Bloomberg-ը Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման ամսաթիվ էր անվանել փետրվարի 15-ը։
Նմանատիպ հոդվածներ
Բայդենը դաշնակիցներին հայտնել է Ուկրաինայի վրա ՌԴ-ի հարձակման ժամկետը․ Politico
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փետրվարի 11-ին ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի մի շարք երկրների առաջնորդների հետ բանակցությունների ընթացքում հայտնե...
Փաշաևների կլանի հերթական հաջողությունը՝ Ադրբեջանում. ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյան
«Ադրբեջանի քաղաքական դաշտում «գորշ կարդինալ» անվան տակ հայտնի Ռամիզ Մեհտիևը այսօր հրաժարական է ներկայացրել Գիտություններ...
Մինսկում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել ամերիկացիներին անհապաղ լքել Բելառուսը և Մերձդնեստրը
Մինսկում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել ամերիկացիներին անհապաղ լքել Բելառուսը, ասվում է Պետդեպարտամենտի կայքում։ «Մի՛ այցել...
Պուտինը պատրաստ է Արևմուտքի հետ բանակցությունների․ Դմիտրի Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է ՌԴ-ի համար անվտանգության երաշխիքների և Ուկրաինայի շուրջ բանակցությունների։ Այս մաս...