20։00 Լուրերը մեկ տողով. Քամին կուժգնանա, երթուղայինի վարորդը ձերբակալվել է
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
• Օգոստոսի 18-20-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, իսկ 21-22-ին՝ առանց տեղումների եղանակ, մի շարք մարզերում երեկոյան ժամերին քամին կուժգնանա։
• Էջմիածին-Երևան երթուղայինի վարորդի, կարգավարի և ուղևորի միջև տեղի ունեցած ծեծկռտուքից հետո վարորդն ու կարգավարը ձերբակալվել են, իսկ ոստիկանությունը որոնում է ուղևորին։
• 2026 թվականին թվային գործիքների և ԱԹՍ-ների կիրառմամբ հայտնաբերվել է ապօրինի ընդերքօգտագործման ու արդյունահանման ծավալները թաքցնելու 81 դեպք՝ շուրջ 3,88 մլն խմ ընդհանուր ծավալով։
• Իրաքյան Քրդստանի վարչապետ Մասուր Բարզանին հայտնել է, որ իրանական հարվածային ԱԹՍ-ները թիրախավորել են Էրբիլում իր գրասենյակն ու անվտանգության գործակալության նստավայրը՝ առանց տուժածների և լուրջ վնասների։
• ԱՄՆ ռազմական գերատեսչությունը Raytheon-ի հետ 22,9 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել՝ Tomahawk հրթիռների տարեկան արտադրությունը ներկայիս 60-ից ավելի քան 1000 միավորի հասցնելու նպատակով։
• Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեռ չի որոշել՝ ում կաջակցի Իսրայելի առաջիկա ընտրություններում՝ միաժամանակ նշելով ՀԱՄԱՍ-ի զինաթափման հարցում առաջընթացի մասին։
• Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բերնեմը հաղորդագրություններ է փոխանակել Սյուզի Ուայլս ներկայացած խաբեբայի հետ՝ դադարեցնելով շփումը կասկածներ առաջանալուց հետո։
Նմանատիպ հոդվածներ
09:00 Լուրերը մեկ տողով. Ուկրաինայի նոր հարվածները, ԵՄ-ի աննախադեպ պատժամիջոցները
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային • Արցախից տեղահանված քաղաքացիներն այսօրվանից կարող են առանց քննության ստանալ...
15:00 Լուրերը մեկ տողով. Զինծառայողի մահվան գործով կալանավորում, նոր նշանակում ՊՆ-ում, Հայաստան–Հնդկաստան պաշտպանական օրակարգ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. • Զինծառայողի մահվան գործով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել...
18։00 Լուրերը մեկ տողով. Պապիկյանի նոր հրամանը, ՊՆ-ի կադրային փոփոխությունները, դպրոցների շուրջ թեժ բանավեճ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. • Պաշտպանության նախարարությունը համակարգային պայքար է իրականացնում բանակում...
16։00 Լուրերը մեկ տողով. Հայ ըմբիշի հաղթանակը ադրբեջանցուն, Հայաստան–Հնդկաստան նոր քայլ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. • Յուրիկ Մխիթարյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և դուրս եկավ հունահռոմեական ը...