Բայդենը դաշնակիցներին հայտնել է Ուկրաինայի վրա ՌԴ-ի հարձակման ժամկետը․ Politico
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փետրվարի 11-ին ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի մի շարք երկրների առաջնորդների հետ բանակցությունների ընթացքում հայտնել է նրանց, որ Ուկրաինայի վրա ՌԴ-ի հարձակումը կսկսվի փետրվարի 16-ին։
Այս մասին գրում է Politico պարբերականը։
Այսպիսով, պարբերականը, հղում անելով բարձրաստիճան պաշտոնյաներին, հայտնում է, որ Վաշինգտոնի տեղեկություններով ռուսական զորքերի ներխուժմանը կնախորդեն հրթիռային հարվածները և կիբերհարձակումները։
Ինչպես նշում է թերթը, Եվրոպայում կասկածամտությամբ են վերաբերվել ամերիկյան կողմի հայտարարությանը։ «ԵՄ-ում նախկինի պես հրաժարվում են հավատալ դրան։ Դա այնպիսի սխալ կլինի․․․։ Պատերազմը թանկ կարժենա»,-թերթը մեջբերում է աղբյուրներից մեկին։
Միևնույն ժամանակ, բանակցությունների մասնակիցները համակարծիք են եղել, որ գլխավորը հիմա միասնության պահպանումն է ու Մոկսվայի դեմ պատժամիջոցներին պատրաստ լինելը։
Նշենք, որ գերմանական Der Spiegel պարբերականը նույնպես հայտնում է, որ Բայդենը բանակցությունների ժամանակ ՌԴ զորքերի Ուկրաինա ներխուժման հավանական ամսաթիվ է անվանել փետրվարի 16-ը։ Դաշնակիցներին ներկայացվել են բազմաթիվ մանրամասներ՝ այդ հարձակման նախապատրաստության, երթուղիների մասին։ Կողմերը պայմանավորվել են առաջիկա օրերին կրկնապատկել դիվանագիտական ջանքերը՝ Ուկրաինայի շուրջ իրադրության կարգավորման հարցով։
Նմանատիպ հոդվածներ
Sky News-ի բրիտանական հրատարակությունը և գերմանական Spiegel-ը հրապարակել են Ուկրաինա ռուսական ներխուժման քարտեզները
Sky News-ի բրիտանական հրատարակությունը և գերմանական Spiegel-ը հրապարակել են Ուկրաինա ռուսական ներխուժման քարտեզները: Ենթ...
Իրավիճակը եվրոպական մայրցամաքում սրվում է, ՌԴ-ն դրանում մեղավոր չէ. Շոյգու
Իրավիճակը եվրոպական մայրցամաքում գնալով ավելի է սրվում, և դրանում Ռուսաստանը մեղավոր չէ, հայտարարել է այսօր՝ փետրվարի 11...
Արեւմուտքը հենց այնպես չի զինում Կիեւը. ՌԴ ԱԳՆ
Արեւմուտքի կողմից Ուկրաինայի՝ զենքով եւ հրահանգիչներով ապահովումը Ռուսաստանին ստիպում է եզրակացնել, որ Միացյալ Նահանգներ...
Ուկրաինայի կառավարությունը քաղաքացիներին կոչ է անում պահպանել հանդարտությունը և միասնականությունը
Հարևան Ռուսաստանի կողմից հնարավոր հարձակման շուրջ աճող մտահոգությունների ֆոնին Ուկրաինայի կառավարությունը կոչ է անում քա...