Խանջյանում բնակիչները դժգոհել են բերքի իրացման խնդրից․ մարզպետը վստահեցնում է՝ հարցը լուծված է
Խանջյան գյուղում բերքի իրացման խնդրի պատճառով բողոքի ակցիա անցկացնող բնակիչները հանդիպել են Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի հետ և ներկայացրել իրենց մտահոգությունները։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն։
«30 դրամով այս պահին գործարանն է ընդունում բերքը, 100 դրամ ֆուռ տանողն է ընդունում այս րոպեին»,- ասել է տեղի բնակիչներից մեկը։
Մարզպետն արձագանքել է. «Հիմա, որ չրանոցն առավ, մի ֆուռին 100 դրամով չե՞ս տալու, ֆուռն ասելու է՝ արի 150 դրամով տուր։ Եղբա՛յր, իմ ու քո խնդիրը քո բերքը վաճառելն է, իմ ու քո գործը չի, թե էդ ապրանքն առնում, տանում՝ ինչ է անում»։
Իրավիճակը մի պահ լարվել է, հավաքվածները սկսել են չլսել մարզպետին, և աղմուկ է առաջացել։ Հավաքվածներից մեկն էլ ասել է, որ չրագործները ցանկանում են աշխատել իրենց պայմաններով, ոչ թե այն պայմաններով, որոնք առաջարկում է մարզպետարանը։
Ինչ վերաբերում է այսօր արված հայտարարությանը, որ խանջյանցիները պատրաստվում են վաղը ճանապարհ փակել, մարզպետն ասել է, որ դրա կարիքը չկա, քանի որ հարցը լուծված է։
«Հավաքվել, փողոց փակելու կարիք չկա, խնդիրը լուծված է, մեր ժողովրդի բերքն իրացվել է։ Ժողովուրդը կարող է 500 դրամ էլ ասի, այդպես չի լինում»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Երևանում օգոստոսի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին քամու արագությունը կարող է հասնել 15-18 մ...
Բաքուն միջազգային հետախուզում է հայտարարել երեք ռուսաստանցի քաղաքագետի նկատմամբ
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն՝ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Ռուսաստանի քաղաքացիներ Սեմյոն...
Instagram-ն ու Facebook-ը կարող են հիմնովին փոխվել, եթե Meta-ն պարտվի դատավարությունում
Meta-ի դեմ ԱՄՆ 30 նահանգների ներկայացրած հայցով դատավարությունը կարող է էականորեն փոխել Instagram-ի և Facebook-ի աշխատան...
Հայաստանը գլխավորել է ռուս զբոսաշրջիկներին զարմացրած երկրների ցանկը
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը առաջատար են այն երկրների ցանկում, որոնք հաճելիորեն զարմացրել են ռուս զբոսաշրջիկներին: Աս...