Կաթսաներով ու թավաներով բողոքի ակցիա՝ Թուրքիայում

Թուրքիայում կանայք բողոքի ակցիա են իրականացրել վերջին ամիսներին գրանցված աննախադեպ գնաճի դեմ, փոխանցում է Ermenihaber-ը։ 

 

Կանանց խուրհուրդների պլատֆորմ անվանումով կազմակերպության նախաձեռնությամբ Ստամբուլի Քադըքյոյ շրջանում  կաթսաներով ու թավաներով փողոց դուրս եկած կանաք իրենց բողոքն են արտահայտել երկրում կյանքի թանկացման դեմ: Նշվում է որ կանանց խումբը ցանկացել է հավաքն իրականացնել շրջանի հրապարակում, սակայն ոստիկանները խոչընդոտել են դրան՝ պատճառաբանելով, որ կանանց ձեռքին առարկաներ կան, որոնք կարող են մարդկանց վնասվածքներ հասցնել: 

 

Կանայք իրենց ակցիան անցկացրել են փողոցում երգի, պարի ու ոստիկանական պատի ուղեկցությամբ: Հիշեցնենք, որ ըստ Թուրքիայի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների՝ երկրում 2021-ին գրանցվել է ռեկորդային 36.08 տոկոսանոց գնաճ: