Պատահարներ
Շղթայական ավտովթար Երևանում. Սեբաստիա փողոցում բախվել են 3 Opel ու 2 Nissan. կան վիրավորներ. Shamshyan .com
Այսօր՝ փետրվարի 13-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:25-ի սահմաններում, Սեբաստիա փողոցում, Դանիել Վարուժանի անվ. դպրոցի դիմաց, վերգետնյա անցման մոտ բախվել են Opel Astra, Opel Zafira, Opel Astra, Nissan Tiida և Nissan Juke մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Վարորդներին և վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Մանրամասները՝ կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բեռլինում Իրանի վերջին շահի որդու վրա ներկ են լցրել
Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում` ավտոբուսի մասնկցությամբ. մանրամասներ
Հրազդան գետում մարմին է հայտնաբերվել
Մանրամասներ. Ինչպես է 46 քաղաքացի դուրս բերվել ստորգետնյա հորանից
5.0