ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դպրոց, 2 տասնյակ տուն. Վրաստանում երկրաշարժի հետևանքները դեռ հաշվում են

Վրաստանի Դմանիսիի շրջանում (Քվեմո Քարթլիի շրջան), որը կիրակի գիշերը դարձել է ուժեղ երկրաշարժի էպիկենտրոնը, վնասվել է Գանտիադի գյուղի դպրոցի շենքը և մոտ 20 տուն, հայտնում է շրջվարչակազմը: Այս մասին գրում է Новости Грузия-ն:

Անցած կիրակի՝ տեղական ժամանակով 22:25-ին, հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի հարավում։ Ուժգնությունը կազմել է 6,2 մագնիտուդ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դմանիսի մունիցիպալիտետում (Քվեմո Քարթլիի շրջան)՝ Թբիլիսիից 60 կիլոմետր հեռավորության վրա։

Գանտիադի գյուղի դպրոցի աշակերտները փետրվարի 14-ից անցել են առցանց ուսուցման։ Դպրոցի տնօրինությունը սպասում է փորձաքննության եզրակացությանը, որը պետք է պարզի, թե շենքը հնարավո՞ր է վերականգնել, թե՞ ապամոնտաժման կարիք կա։

 

Այն դեպքում, երբ անհրաժեշտ կլինի ապամոնտաժել դպրոցի շենքը, աշակերտներն ու ուսուցիչները կբաշխվեն հարևան դպրոցներին։ Տրանսպորտը կտրամադրվի տեղական իշխանությունների կողմից։

Համապատասխան հանձնաժողովը սահմանում է տարերքի պատճառած վնասը։ Տեղական իշխանությունները խոստանում են ամբողջությամբ փոխհատուցել տուժած բնակչությանը հասցված վնասը։

Վրաստանն ամբողջ գիշեր ցնցվում էր, սեյսմոլոգները ևս վեց հետցնցում են գրանցել:

 

Երեկվանից համացանցում տարածվում են երկրաշարժից կադրեր: 

 

Տեսակադրերում պատկերված է երկրաշարժը վրացական հեռուստաալիքի եթերում.


«Ուժեղ աղմուկ է լսվում, հաղորդավարը չի տուժել և անմիջապես հայտարարել է՝ «կարծես թե երկրաշարժ է»։