Նորվեգիա, Նիդեռլանդներ, Լատվիա. մի շարք երկրներ կոչ են անում իրենց քաղաքացիներին շտապ լքել Ուկրաինայի տարածքը
Այս պահին Նիդեռլանդները, Հարավային Կորեան, Լատվիան, Չեռնոգորիան և Մեծ Բրիտանիան կոչ են անում իրենց քաղաքացիներին շտապ լքել Ուկրաինայի տարածքը։
Նորվեգիայի ԱԳՆ-ն նույնպես իր քաղաքացիներին խորհուրդ է տվել լքել Ուկրաինան՝ այս երկրում ստեղծված իրավիճակը անվանելով «լուրջ և անկանխատեսելի»։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«ԱԳՆ-ն խորհուրդ չի տալիս Նորվեգիայի քաղաքացիներին որևէ նպատակով մեկնել Ուկրաինա, ինչպես նաև խնդրում է այս երկրում գտնվող նորվեգացիներին լքել այն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նորվեգացիներին նաև խորհուրդ է տրվել չգտնվել Ռուսաստանի տարածքում՝ Ուկրաինայի սահմանից 250 կիլոմետր հեռավորության վրա:
Բացի այդ, ԱԳՆ-ն խորհուրդ է տվել չայցելել նաև Բելառուս՝ բացառությամբ Մինսկի։ Այս տարածքներում գտնվողներին խնդրել են հետևել իրավիճակին և դիմել համապատասխան բաժին՝ հեռանալու հարցում օգնություն ստանալու համար:
Նմանատիպ հոդվածներ
Անհետ կորածների ճակատագրերի բացահայտման առումով հայկական կողմը միակողմանի պարտավորություն չի վերցրել. ԱԳՆ խոսնակ
Անհետ կորածների ճակատագրերի բացահայտման առումով հայկական կողմը միակողմանի որևէ պարտավորություն չի վերցրել, «Ազատությանը»...
Պատերազմը սկսված է. Ռադայի պատգամավոր
Գերագույն ռադայի պատգամավոր «Ընդդիմադիր պլատֆորմ-Հանուն կյանքի» կուսակցությունից Վադիմ Ռաբինովիչը հայտարարել է Ուկրաինայ...
Պուտինը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հեռուստաուղերձի ժամանակ հայտարարեց Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հա...
Փաշինյանն ընդունել է Ռուսաստան այցելելու Պուտինի հրավերը. Կրեմլ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստան այցելելու Վլադիմիր Պուտինի հրավերը: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տա...