Անմարդկային պայմաններ. Ղազախստանում 4 անչափահաս երեխաները դադարել են քայլել
Ղազախստաի Էքիբաստուզում հարևանները ոստիկանություն են ահազանգել և հայտնել մի ընտանիքի մասին, որում 4 երեխա գտնվում է անօգնական վիճակում: 7, 5, 4 և 3 տարեկան երեխաները սարսափելի վիճակում են, 3 օր ընդհանրապես հաց չեն կերել, քանի որ տանը ուտելիք չի եղել։ Երբ այցելել են երեխաներին` նրանք գրեթե մերկ են եղել. հագուստ ևս չեն ունեցել: Հայտնում է Sputnik Ղազախստանը:
Հարևաններն ասել են, որ փոքրիկները անգամ տանից դուրս չեն գալիս, մարդկանցից` վախենում են։
Մոր խոսքով` երեխաների առողջական վիճակը տարեցտարի վատանում է: Ավելին, նա հայտնել է, որ մոտ մեկ տարի է ինչ երեխաներն ընդհանրապես դադարել են քայլել։ Ընտանիքն ունի հայր, նա տան միակ աշխատուժն է, բայց այն պայմանները, որում ապրել են երեխաները` անմարդկային են եղել:
Երեխաներից մեկի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, մնացածը թոքաբորբ ունեն:
Պետությունն այժմ զբաղվում է ընտանիքի հարցով, սակայն այս փուլում «առաջնային հարցը ոչ թե երեխաներին ընտանիքից հեռացնելն է, այլ նրանց առողջական վիճակը»։ Երբ փոքրիկների վիճակը կայունանա, քայլեր կձեռնարկվեն նաև փոքրիկներին ծնողների խնամակալությունից զրկելու հարցով։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը. ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, պնդելով, թե փետրվարի 11-ին ՀՀ ԶՈՒ...
ՀՐԱՏԱՊ. Կրկին երկրաշարժ
Այսօր` փետրվարի 14-ին, տեղական ժամանակով ժամը 18:13-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 14:13-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանո...
ՀՐԱՏԱՊ. Հակառակորդի կրակոցից Արցախում ժամկետային զինծառայող է վիրավորվել
Փետրվարի 15-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում հակառակորդի զինծառայողները...
Ադրբեջանական պատվիրակությունն Հայաստան կգա՞. Կարապետյանը չի հերքում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փետրվարի 21-ին ու 22-ին «Եվրանեսթի» քաղաքական հարցերի, մարդու իրավունքների եւ...