Պատահարներ
Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող Bentleye-ին կայանել էին կանգառի տարածքում․ վարորդը տուգանվել է
Երեկ՝ փետրվարի 9-ին, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող Bentley Mulsanne մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով Երևանի կենտրոնում՝ Մոսկովյան փողոցում, ավտոմեքենան կայանել էր ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետի տարածքում, ինչը խոչընդոտ էր առաջացնում քաղաքային տրանսպորտային միջոցների համար։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի կրտսեր պարեկ Սերյոժա Ղազարյանի կողմից վարչական ակտ է գրվել Երևանի բնակիչ՝ 27-ամյա Արմեն Մ-ի նկատմամբ։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բեռլինում Իրանի վերջին շահի որդու վրա ներկ են լցրել
Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում` ավտոբուսի մասնկցությամբ. մանրամասներ
Հրազդան գետում մարմին է հայտնաբերվել
Մանրամասներ. Ինչպես է 46 քաղաքացի դուրս բերվել ստորգետնյա հորանից
5.0