Պատահարներ
Կիևի մերձակայքում աֆրիկյան ժանտախտի բռնկում է գրանցվել․ Iz.ru
Կիևի մարզի Օբուխովսկի շրջանային որսորդական ֆերմայի տարածքում խոզերի աֆրիկյան ժանտախտի բռնկում է գրանցվել։ Ֆերմայի տարածքում տեսուչները հայտնաբերել են սատկած երկու վայրի խոզ։ Հետագա հետազոտությունը հաստատել է աֆրիկյան ժանտախտի ախտորոշումը։ Տարածաշրջանում կարանտինային սահմանափակումներ են մտցվել։ Ինչպես հայտնում է iz.ru, այս մասին փետրվարի 9-ին հայտնել են շրջվարչակազմի մամուլի ծառայությունից։
Խոզերի աֆրիկյան ժանտախտը խիստ վարակիչ վիրուսային հիվանդություն է: Այն առաջին անգամ գրանցվել է 1903 թվականին Հարավային Աֆրիկայում: Վիրուսը խոզերի դիակներում կարող է պահպանվել մինչև 2,5 ամիս, ապխտած երշիկի և մսամթերքի մեջ՝ մինչև 6 ամիս։ Այն ոչ մի վտանգ չի ներկայացնում մարդկանց համար։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բեռլինում Իրանի վերջին շահի որդու վրա ներկ են լցրել
Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում` ավտոբուսի մասնկցությամբ. մանրամասներ
Հրազդան գետում մարմին է հայտնաբերվել
Մանրամասներ. Ինչպես է 46 քաղաքացի դուրս բերվել ստորգետնյա հորանից
5.0