Հայտնի է, թե երբ Վլադիմիր Պուտինը կգնա Թուրքիա
Թուրքիան ակնկալում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը հանրապետություն կկայանա փետրվարի կեսերին։
Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»՝ դիվանագիտական աղբյուրին հղումով։
«Ամսաթիվը կհրապարակվի մոտ օրերս, գուցե դա կլինի փետրվարի 14-ը»,- ասել է աղբյուրը։
Փետրվարի 3-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է երկրում բանակցություններ կազմակերպել Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև։ Էրդողանն ընդգծել է, որ հանրապետությունը պատրաստ է նպաստել երկու բարեկամ երկրների ճգնաժամի լուծմանը:
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկ օր անց նշել է, որ Պուտինի և Զելենսկու հանդիպումը Թուրքիայում դեռ գործնական առումով չի քննարկվել։ Միաժամանակ, ըստ նրա, «ոչ ոք չի մերժում նման հնարավորությունը»։
Նմանատիպ հոդվածներ
Միջուկային ուժերի մասշտաբային վարժանքներ՝ Ռուսաստանում
Ռուսաստանը փետրվարի19-ին ծրագրել է ռազմավարական զսպման ուժերի զորավարժություններ՝ բալիստիկ և թևավոր հրթիռների արձակումնե...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ուկրաինայում ցուցարարները պահանջել են թույլ չտալ պատերազմ Ռուսաստանի հետ
Գերագույն ռադայի շենքի մոտ ուկրաինացիները բողոքի ակցիա են իրականացրել՝ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիից պահանջելով՝ թու...
Կրկնեմ հարցս. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, շարունակո՞ւմ է մնալ որպես ազգային նպատակ․ Ընդդիմադիրը՝ ԱԳՆ-ին
ՀՀ թե՛ արտաքին քաղաքականության, թե՛ պաշտպանական քաղաքականության կարևորագույն փաստաթղթերից մեկը ազգային անվտանգության ռազ...
Զելենսկին պատասխանել է Էրդողանի գրառմանը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր և տիկնոջ անունից շուտափույթ ապաքինում է մաղթել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էր...