Միջուկային ուժերի մասշտաբային վարժանքներ՝ Ռուսաստանում
Ռուսաստանը փետրվարի19-ին ծրագրել է ռազմավարական զսպման ուժերի զորավարժություններ՝ բալիստիկ և թևավոր հրթիռների արձակումներով։ Այդ մասին հայտարարվել էր փետրվարի 18-ին։ Նման վարժանքներ չեն անցկացվել ավելի քան 2 տարի։ Այս մասին հայտնում է BBC-ն։
ՌԴ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ մասշտաբային մանևրումներին կմասնակցեն օդատիեզերական ուժերը, ռազմավարական նշանակության հրթիռային զորքերը, Հյուսիսային և սևծովյան նավատորմերը, ինչպես նաև Հարավային ռազմական օկրուգի զորքերը։ ՊՆ-ում հայտնել են, որ վարժանքները նախապատրաստվել էին ավելի վաղ։
Զորավարժություններն անձամբ կղեկավարի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Զորավարժությունների ժամանակ կստուգվի զինվորական ղեկավարության մարմինների, մարտական հաշվարկների, հրթիռակիրների պատրաստության մակարդակը։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինայի ԱԳՆ-ն հերքել է, որ Կիևը ՌԴ-ի հետ բանակցություններում կներկայացնի Տոչիցկին և դրանք կլինեն Գոմելում
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հերքել է, որ Ուկրաինայի պատվիրակությունը ՌԴ-ի հետ բանակցություններում ներկայա...
Զելենսկին չի մասնակցի Գոմելում ՌԴ-ի հետ բանակցություններին․ մամուլի խոսնակը հաստատում է
Զելենսկու մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը հաստատել է Ուկրաինայի պաշտոնական դիրքորոշումն այն մասին, որ նա չի մասնակցի...
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններն ավարտվեցին
Գոմելի մարզում ընթացող ռուս-ուկրաինական բանակցություններն ավարտվել են, հայտնում է Sputnik Բելառուսը։ Հանդիպումն անց...
Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսելու պարագայում զորք չենք ուղարկի
Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսելու պարագայում Միացյալ Նահանգները զորք չի ուղարկի այդ երկիր: Այս մասին Սպիտա...