ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Գրիգորիչը հուղարկավորվել է «միջանցքից», նույնն էլ՝ Հայկոն». հայտնիներն ահազանգում են՝ ԿԳՄՍ-ն պարզաբանում
Վերջին երկու օրերի ընթացքում համացանցում ակտիվորեն քննարկվում է հարցը, թե ինչու են երգահաններ Հայկոյի և Արթուր Գրիգորյանի հուղարկավորության արարողակարգերն անցկացվում Արամ Խաչատրյան համերգասրահի միջանցքում։
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն իր ինստագրամյան էջի սթորի բաժնում հրապարակել է տեսանյութ, որտեղ անդրադառնում է կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի թաղման արարողակարգին:
«Հայաստանի վաստակավոր արտիստ Արթուր Գրիգորյանը հուղարկավորվել է Արամ Խաչատրյան համերգասրահի «միջանցքից», նույնն էլ՝ Հայկոն: «Միջանցքում դրված արտիստը» միթե՞ արժանի էր դրան: Ինչո՞ւ չկային ներկայիս պետական այրերը, միթե մեծարանքի արժանի չէր վաստակավոր արտիստը»,- ասում է Նազենի Հովհաննիսյանը:
ԿԳՄՍ նախարարությունից Auroranews-ի հետ զրույցում նշեցին, որ դա միջանցք չէ՝ ճեմասրահ է։
«Այդտեղից հուղարկավորվել են նաև շատ այլ անվանի մշակութային գործիչներ, օրինակ՝ Գոհար Գասպարյանը։ Այս պահին ճիշտ չէ մեր վաստակաշատ արտիստների հուղարկավորության հետ կապված նման քննարկումներ ծավալել»,- նշեց նախարարության մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հուզիչ կադրեր՝ ինչպես են Հայաստան վերադարձած գերիները հանդիպում հարազատներին
Քիչ առաջ ավարտվեց հայրենիք վերադարձած ռազմագերիների հարցաքննությունը: Նրանք հանդիպեցին հարազատների հետ: «Ազատությա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ջարդելու եմ, բացի դուռը․ ոստիկանները` ցուցարարին
«Տուգանք» անունով ֆեյսբուքյան խմբի անդամները լրագրողների հետ զրույցում մանրամասնեցին, որ մի շարք վարորդների նկատմամբ նաև...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանի դպրոցներից մեկի աշակերտները լալիս են Արցախին նվիրված երգը երգելիս
Hareyan Publishing Corporation-ի հիմնադիր, տնօրեն Արմեն Հարեյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրականում ինչպես են Երևանը «մաքրում» փոշեկուլ մեքենաները․ քաղաքացիները քննարկում են
Ֆեյսբուքյան «Մի արեք այսպես» խմբի անդամներից մեկը հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Երևանի քաղաքապետար...