Հայաստանի ԱԳՆ կոշտ պատասխանը՝ Ալեքսանդր Լուկաշենկոյին
Համոզված ենք, որ Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը և որևէ առնչություն չունեն Հայաստանի և նրա արտաքին քաղաքականության հետ, ի պատասխան ԶԼՄ-ների հարցին ասված է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանի պատասխանում:
Հիշեցենք, որ երեկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Բելառուսի և Ռուսաստանի Միութենական պետությանը կարող են միանալ հետխորհրդային տարածության նաև այլ հանրապետություններ, և մեծ հավանականությամբ՝ Հայաստանը, որովհետև «ոչ մեկին պետք չէ»:
«Դե, Հայաստանը գնալու տեղ չունի: Կարծում եք նրանք ինչ-որ մեկին պե՞տք են: Նրանք դա տեսան: Նիկոլ Վովաևիչը դա տեսավ: Ադրբեջանը ինչ-որ կերպ դուրս է գալիս այդ խմբից, քանի որ մենք էլ ենք շատ սխալներ գործել: Առանձին թեմա է: Անտեղ Թուրքիան, իհարկե շատ լուրջ աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին: Թուրքիայով են անցնում գազը, նավթը: Իսկ Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը, կարծում եմ, անհրաժեշտությունից, առաջին հերթին տնտեսական (անհրաժեշտությունից-խմբ.) դրդված, նույնպես կմիանան»,- ասել է Լուկաշենկոն: Նա նաև նշել է, որ դրան կմիանա նաև Ղազախստանը, որի համար «լավ դաս եղավ», իսկ Ուկրաինան, եթե «սխալներ չգործենք» 15 տարվա կտրվածքով նույնպես կիմանա:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 8 հայ զինծառայողի
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 8 հայ զինծառայողի։ Տեղեկությունը հայտվել է Sputnik Ադրբեջանը` հավելելով, որ փաստը հ...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե փետրվարի 9-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել...
ԱՀԱԶԱՆԳ․ Նորակոչիկին ստիպել են մաքրել զուգարանը, դաժան ծեծի ենթարկել
Սկանդալային դեպք Կապանի զորամասերից մեկում։ Irakanum.am-ին ահազանգած ժամկետային զինծառայող Վլե Ֆերոյանի հարազատները ահազ...
Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել ճնշում գործադրել Երևանի վրա
Ադրբեջանի ԱԳՆ-ն միջազգային հանրությանը կոչ է արել ճնշում գործադրել Երևանի վրա՝ 1992-1994 թվականների Ղարաբաղյան առաջին պա...