ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կարծում եք՝ Հայաստանն ինչ-որ մեկին պե՞տք է. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Բելառուսի և Ռուսաստանի Միութենական պետությանը կարող են միանալ հետխորհրդային տարածության նաև այլ հանրապետություններ, և մեծ հավանականությամբ՝ Հայաստանը, որովհետև «ոչ մեկին պետք չէ»:
«Դե, Հայաստանը գնալու տեղ չունի: Կարծում եք նրանք ինչ-որ մեկին պե՞տք են: Նրանք դա տեսան: Նիկոլ Վովաևիչը դա տեսավ: Ադրբեջանը ինչ-որ կերպ դուրս է գալիս այդ խմբից, քանի որ մենք էլ ենք շատ սխալներ գործել: Առանձին թեմա է: Անտեղ Թուրքիան, իհարկե շատ լուրջ աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին: Թուրքիայով են անցնում գազը, նավթը: Իսկ Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը, կարծում եմ, անհրաժեշտությունից, առաջին հերթին տնտեսական (անհրաժեշտությունից-խմբ.) դրդված, նույնպես կմիանան»,- ասել է Լուկաշենկոն: Նա նաև նշել է, որ դրան կմիանա նաև Ղազախստանը, որի համար «լավ դաս եղավ», իսկ Ուկրաինան, եթե «սխալներ չգործենք» 15 տարվա կտրվածքով նույնպես կիմանա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պուտինը «քնել» է հենց Ուկրաինայի հավաքականի անցման ժամանակ
Քիչ առաջ հայտնել էինք, որ ամերիկյան NBC հեռուստաալիքը Վլադիմիր Պուտինին ցուցադրել է Օլիմպիական խաղերի բացմանը Ուկրաինայի...
«Եզդիների համբերության բաժակը լցվել է, ինքնավարություն ենք ուզում». Խդր Հաջոյան
Եզդիների համբերության բաժակը լցվել է, ինքնավարություն ենք ուզում մեր պատմական հայրենիքում։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց...
ՊՆ-ն՝ ադրբեջանցի դիվերսանտների՝ Սոթք ներթափանցման լուրերի մասին
Քիչ առաջ լրատվականներում տեղեկություն տարածվեց, որ ադրբեջանական դիվերսիոն խումբ է ներթափանցել Սոթքի հանքավայրի հար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Սյունյաց ողջույնի» համար ներողություն՝ Փաշինյանի ընտանիքից. Մխիթար Զաքարյան
«Սյունյաց ողջույնի» համար ներողություն՝ Փաշինյանի ընտանիքից։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Մեղրիի նախկի...