«Եզդիների համբերության բաժակը լցվել է, ինքնավարություն ենք ուզում». Խդր Հաջոյան
Եզդիների համբերության բաժակը լցվել է, ինքնավարություն ենք ուզում մեր պատմական հայրենիքում։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշել է եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանը։
Նշենք, որ խոսքը Իրաքի հյուսիսային հատվածի մասին է։
Նրա պնդմամբ՝ «եզդիները ուրիշների հողերի վրա աչք չունեն, իրենց անհրաժեշտ է ինքնավարություն կամ էլ անվտանգության գոտի իրենց պատմական հայրենիքում անվտանգային հարցերը լուծելու համար՝ հաշվի առնելով այն պարզ իրողությունը, որ վերջին երկու տասնամյակներին եզդիները առնվազն երկու անգամ ցեղասպանության են ենթարկվել»։
Բացի այդ, Հաջոյանը նշեց, որ եզդիները նաև պահանջում ենք ինքնության ճանաչում, քանի որ Իրաքում իրենց դիտարկում են որպես կրոնական համայնք, բայց անհրաժեշտ է շեշտադրվի նաև էթնիկական բաղադրիչը։
Նա նաև ավելացրեց, որ Թուրքիայում եզդիներին դիտարկում են թուրքեր, իսկ Իրաքում՝ արաբներ։ Խոսելով Թուրքիայի տարածաշրջանային ապակառուցողական գործունեության մասին՝ Հաջոյանը նշեց, թե Անկարան ահաբեկչական գործողություններ է իրականացնում Շանգալի տարածքում՝ հետապնդելով Քրդական բանվորական կուսակցությանը։
Մանրամասները՝ 24NEWS-ի տեսանյութում |
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պուտինը «քնել» է հենց Ուկրաինայի հավաքականի անցման ժամանակ
Քիչ առաջ հայտնել էինք, որ ամերիկյան NBC հեռուստաալիքը Վլադիմիր Պուտինին ցուցադրել է Օլիմպիական խաղերի բացմանը Ուկրաինայի...
ՊՆ-ն՝ ադրբեջանցի դիվերսանտների՝ Սոթք ներթափանցման լուրերի մասին
Քիչ առաջ լրատվականներում տեղեկություն տարածվեց, որ ադրբեջանական դիվերսիոն խումբ է ներթափանցել Սոթքի հանքավայրի հար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Սյունյաց ողջույնի» համար ներողություն՝ Փաշինյանի ընտանիքից. Մխիթար Զաքարյան
«Սյունյաց ողջույնի» համար ներողություն՝ Փաշինյանի ընտանիքից։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Մեղրիի նախկի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ում է պետք Հայաստանը»․ պատգամավորները՝ Լուկաշենկոյի հայտարարության մասին
Քիչ առաջ մեկնրակել է ԱԺ հերթական նիստը։ Նիստի ընթացքում ամբիոնին մոտեցավՀՀ նախկին պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը անդրադար...