Ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են ՀՀ ՊՆ զինծառայողի «07»-ն ու ՍՊԸ-ի հերթափոխի պետի «07»-ը, կա վիրավոր

Այսօր՝ փետրվարի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Այգավան գյուղի Արարատյան փողոցի 25 հասցեի դիմաց բախվել են Արարատի մարզի բնակիչներ՝ 20-ամյա Նվեր Զ-ի վարած ՎԱԶ 2107 մակնիշի և 63-ամյա Ռաֆիկ Մ-ի վարած ՎԱԶ 2107 մակնիշի  ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ռաֆիկ Մ-ի ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ, 51-ամյա Անահիտ Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-դ դասակի ավագ տեսուչներ Սարգիս Եգորյանն ու Միշա Հակոբյանը։ 

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Նվեր Զ-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, իսկ Ռաֆիկ Մ-ն աշխատում է «Թեգար» ՍՊԸ-ում՝ որպես հերթափոխի պետ։ 

Քաղաքականություն

Պատահարներ