Դիվերսիոն խո՞ւմբ է ներթափանցել Սոթքի դիրքեր․ Hraparak

«Մեր տեղեկություններով, ադրբեջանական դիվերսիոն խումբ է ներթափանցել Սոթքի հանքավայրի հարակից դիրքեր: Այս մասին մեզ տեղեկացրել են հանքի աշխատակիցները»,- գրում է Hraparak.am-ը։ 


Լրատվամիջոցը կապ է հաստատել Սոթքի հանքի ադմինիստրացիայի հետ, որտեղից հաստատեցին մեր տեղեկությունները, սակայն ասացին, որ իրավիճակը վերահսկելի է ՀՀ ԶՈՒ կողմից, Սոթքի հանքի աշխատանքն այս ընթացքում չի խաթարվել` այն աշխատում է իր բնականոն հունով։ Այս հատվածին ամենամոտ համայնքի` Գեղամասարի համայնքապետ Հակոբ Ավետյանն էլ մեզ հետ զրույցում հայտնել է․

 

«Իմ տեղեկություններով՝ հայկական ու ադրբեջանական կողմը հանդիպել են, էս տիպի չգիտեմ ինչ պրոցես է, բայց ես տեղյակ չեմ ինչ է: Իմ ինֆորմացիայով ոսկու հանքի աշխատողներին են իջեցրել ներքև, որոշ բաներ կան, բայց ասում եմ վտանգ ներկայացնող բան չկա»:

 

Auroranews-ը փորձեց տեղեկությունը ճշտել Պաշտպանության նախարարությունից, սակայն առայժմ չի հաջողվել։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ