ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ ՌԴ-ում պայթեցրել են Սբերբանկի մասնաճյուղը. զոհ կա

Այս գիշեր մերձմոսկովյան Իվանտեևկայում հանցագործները պայթեցրել են Սբերբանկի մասնաճյուղը։ Նրանցից մեկը տեղում մահացել է, փոխանցում է Mash տելեգրամի ալիքը։ Պայթյունի հետևանքով դուրս են թռել բանկի երկկողմանի պատուհանները, փլուզվել է առաստաղը, մի քանի բանկոմատներ ընկել են․ դրանցից մեկի լարերն այրվել են մինչ անվտանգության աշխատակիցների ժամանումը:

 

Տեղում աշխատակիցները հայտնաբերել են գազի բալոններ և խողովակներ։ Ավազակները փորձել են բացել տեխնիկան՝ ներս մղելով գազ՝ գումարը վերցնելու համար, սակայն չափն անցել են: 

 

Մեկին, ըստ նախնական տեղեկությունների, հաջողվել է փախչել, մյուսն էլ կարող էր սպանվել բանկոմատի բեկորից։

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ