Պատահարներ

Սախալինի ափերի մոտ երկրաշարժ է գրանցվել

Unknown
Սախալինի ափերի մոտ երկրաշարժ է գրանցվել

Կիրակի առավոտյան Սախալին կղզու ափերի մոտ ստորգետնյա ցնցում է տեղի ունեցել 5,5 մագնիտուդ ուժգնությամբ, տեղեկացնում են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկայի ծառայության Կամչատկայի մասնաճյուղից, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

 

Ցնցումները զգացել են մի քանի բնակավայրերի բնակիչները:

 

Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 8.18-ին (Մոսկվայի ժամանակով 0.18-ին)՝ արևելյան ափերի մոտ: Օջախը գտնվում է 23 կիլոմետր խորության վրա։

 

Ըստ նախնական տվյալների՝ զոհեր և ավերածություններ չկան:


 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250