Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ վարորդը տեղում մահացել է

Այսօր՝ փետրվարի 5-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում ԶԻԼ-130 մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 58 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհին տեղադրված բետոնե մի քանի արգելապատնեշների և կողաշրջված վիճակում հայտնվել ձորի եզրին։ 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Նրա դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս։

 

Փաստի առթիվ Ա. Իսկանդարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է Շիրակի մարզի բնակիչ՝ 43-ամյա Էդգար Վարդանյանի անվամբ անձնագիր  և վարորդական իրավունքի վկայական։ 

 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյո՞ք նա է եղել վարորդը։ 

Քաղաքականություն