Բախվել է քարերին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում․ ավտովթար՝ Լոռու մարզում
Երեկ՝ փետրվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Տաշիր քաղաքի բնակիչ, 32-ամյա Նորիկ Մ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվելով, հայտնվել դաշտում:
[7728fe891a6aba07ddc0d4003de4001e.jpg]
[b45a23f0f4fb3ef11697163a99d7b2c1.jpg]
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Նորիկ Մ.-ն և նրա ուղևոր, 19-ամյա Հեղինե Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ստեփանավան» բժշկական կենտրոն:
[ea8e90c5d049fc501335f7086a7feea9.jpg]
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հեղինե Մ.-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր և քննարկվում է՝ նրան Երևանի հիվանդանոցներից մեկը տեղափոխելու հարցը: