Պատահարներ
Ավտովթար՝ Արմավիրի մարզում․ Lada-ն կողաշրջվել է
Այսօր՝ փետրվարի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ժամը 13:00-ի սահմաններում, Արմավիր - Երևան ավտոճանապարհի՝ Ակնալիճ գյուղի վարչական տարածքում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 69-ամյա Լյովա Ավետիսյանի վարած Mercedes Viano մակնիշի և 42-ամյա Զոհրապ Պետրոսյանի վարած Lada Largus մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Lada-ն կողաշրջվել է, իսկ նրա ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ, 7-ամյա Անգելինա Պ.-ն և 13-ամյա Արտաշես Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մեծամոր» բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով, վիրավորները վարորդ Զ. Պետրոսյանի երեխաներն են:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բեռլինում Իրանի վերջին շահի որդու վրա ներկ են լցրել
Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում` ավտոբուսի մասնկցությամբ. մանրամասներ
Հրազդան գետում մարմին է հայտնաբերվել
Մանրամասներ. Ինչպես է 46 քաղաքացի դուրս բերվել ստորգետնյա հորանից
5.0