Ավտովթար՝ Երևանում․ 3 հոգի հոսպիտալացվել են

Այսօր՝ փետրվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:20-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցի թիվ 95/11 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 39-ամյա Սուրեն Չիլինգարյանի վարած Mercedes  մակնիշի և 23-ամյա Արսեն Գալստյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևորներ, Երևանի բնակիչներ, 24-ամյա Ակսել Ավետիսյանը,  24-ամյա Նարեկ Ավագյանը և 27-ամյա Ջիվան Միքայելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

 

Ժամեր անց էրէբունու հիվանդանոց բուժօգնություն ստանալու նպատակաով  դիմել նաև Mercedes-ի վարորդը:

 Օպերատիվորեն  ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ:

 

 Վիրավորներին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող բենզալցակայանի աշխատակիցները, այնուհետև հրշեջ-փրկարարները:

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդը աշխատում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում և նա եղել է ոչ սթափ (խմած):

Քաղաքականություն