Պատահարներ
Քուչակ-Վանաձոր ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը
Փետրվարի 5-ին, ժամը 01:59-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին՝ եղևնիների մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Քուչակ-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1966 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 10 մ)։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով․ վերջինս հրաժարվել է բուժօգնությունից։
Փրկարարները հոսանքազրկել և փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, ինչպես նաև ուղղել այն և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բեռլինում Իրանի վերջին շահի որդու վրա ներկ են լցրել
Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում` ավտոբուսի մասնկցությամբ. մանրամասներ
Հրազդան գետում մարմին է հայտնաբերվել
Մանրամասներ. Ինչպես է 46 քաղաքացի դուրս բերվել ստորգետնյա հորանից
5.0