Կասկադյորական ավտովթար՝ Ծաղկաձորում․ վարորդը եղել է ոչ սթափ վիճակում

Այսօր՝ փետրվարի 5-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01։20-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 28-ամյա Ռաֆիկ Նուբարյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Ծաղկաձոր քաղաքի Սարալանջի փողոցում՝ «Աղ ու հաց» ռեստորանային համալիրի մոտ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել սելավատարում։ 

 

 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Հրազդան» բժշկական կենտրոն։

 

 

 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

 

 

 

 

 

 

 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, այնուհետև վիրավորին մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային, որից հետո դարձի են բերել ավտոմեքենան։

 

 

 

 

 

 

 

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է ոչ սթափ։

Քաղաքականություն