Կանադան Ուկրաինա է ուղարկել սպառազինությամբ ինքնաթիռ
Կանադան Ուկրաինա է ուղարկել ռազմատրանսպորտային ինքնաթիռ՝ ոչ մահաբեր սպառազինության նոր խմբաքանակով։ Այս մասին հայտնում է երկրի ՊՆ-ն։ Գերատեսչությունում ընդգծել են, որ Օտտավան աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու անկախությանը։
Կանադայի ռազմաօդային ուժերի С-177 Globemaster-ը թռիչքը սկսել է Տրենտոն ավիաբազայից և իր հետ բերել անհատական պաշտպանության միջոցներ, հետախուզական սարքավորումներ և տեսահսկման միջոցներ։ Ուկրաինա են ժամանել նաև մի շարք մասնագետներ։
Ավելի վաղ Օտտավան հայտարարել էր, որ կանադացի ռազմական հրահանգիչները Unifier օպերացիայի շրջանակում կշարունակեն գտնվել Ուկրաինայում մինչև 2025 թվականը։ Բացի այդ, առաքելության կազմը ժամանակի հետ կընդլայնվի՝ 200-ից դառնալով 400։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ուկրաինայում ցուցարարները պահանջել են թույլ չտալ պատերազմ Ռուսաստանի հետ
Գերագույն ռադայի շենքի մոտ ուկրաինացիները բողոքի ակցիա են իրականացրել՝ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիից պահանջելով՝ թու...
2 միլիարդ եվրո՝ Ադրբեջանին
Եվրամիությունը 2 միլիարդ եվրո է հատկացնում Ադրբեջանին՝ տնտեսական ներդրումային ծրագրի շրջանակներում: Այս մասին հայտնել է...
«Առաջիկա մեծ պատերազմը լինելու է ռուս-թուրքական, բայց մեր տարածաշրջանում». Հոխիկյան
Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է. «Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը բառացիորեն խոստովանել է, որ իրենք սեփակ...
Զելենսկին պատասխանել է Էրդողանի գրառմանը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր և տիկնոջ անունից շուտափույթ ապաքինում է մաղթել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էր...