2 միլիարդ եվրո՝ Ադրբեջանին
Եվրամիությունը 2 միլիարդ եվրո է հատկացնում Ադրբեջանին՝ տնտեսական ներդրումային ծրագրի շրջանակներում: Այս մասին հայտնել է ԵՄ Հարևանության և ընդլայնման քաղաքականության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյնը՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ,հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին.
«Եվրահանձնակատարը նշել է, որ տնտեսական ներդրումային ծրագրի շրջանակներում Ադրբեջանին հատկացվել է 2 մլրդ եվրոյի ֆինանսական փաթեթ, և ներկայումս քննարկվում է կոնկրետ նախագծերի իրականացումը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Վարհեյնը հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է մասնակցել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացվող վերականգնողական աշխատանքներին.
«Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության, էներգետիկ գործընկերության, տնտեսական կապերի, տրանսպորտի և կապի ոլորտում համագործակցության հարցերի շուրջ», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ում։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ուկրաինայում ցուցարարները պահանջել են թույլ չտալ պատերազմ Ռուսաստանի հետ
Գերագույն ռադայի շենքի մոտ ուկրաինացիները բողոքի ակցիա են իրականացրել՝ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիից պահանջելով՝ թու...
«Առաջիկա մեծ պատերազմը լինելու է ռուս-թուրքական, բայց մեր տարածաշրջանում». Հոխիկյան
Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է. «Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը բառացիորեն խոստովանել է, որ իրենք սեփակ...
Զելենսկին պատասխանել է Էրդողանի գրառմանը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր և տիկնոջ անունից շուտափույթ ապաքինում է մաղթել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էր...
Ռուսաստանը երբեք չի հարձակվի Ուկրաինայի վրա. Նորատ Տեր-Գրիգորյանց
Ռուսաստանը երբեք չի հարձակվի Ուկրաինայի վրա, Արեւմուտքն է ներքաշում, սակայն Ռուսաստանն ամեն դեպքում պատրաստության վիճակի...