Ռուսաստանին լուրջ հետևանքներ են սպասվում Ուկրաինա «ներխուժման» դեպքում. Ջոնսոն և Զելենսկի
Ռուսաստանին լուրջ հետևանքներ են սպասվում Ուկրաինա «ներխուժման» դեպքում, հայտարարել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրում է Kp.ru-ն։
«Առաջնորդները զգուշացրել են, որ Ռուսաստանի ցանկացած ներխուժում Ուկրաինա կլինի մեծ ռազմավարական սխալ և կունենա լուրջ հումանիտար հետևանքներ։ Ուկրաինան և Մեծ Բրիտանիան պայմանավորվել են միասին աշխատել՝ ուժեղացնելու Ուկրաինայի անվտանգությունն ու իրեն պաշտպանելու կարողությունը»,- նշվում է քաղաքական գործիչների համատեղ հայտարարության տեքստում, որը հրապարակվել է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի կայքում։
Ջոնսոնի և Զելենսկու հանդիպման ժամանակ բրիտանական կառավարության ղեկավարն ասել է, որ Լոնդոնը լրացուցիչ 88 միլիոն ֆունտ կուղարկի Կիև՝ ռուսական էներգակիրներից կախվածությունը նվազեցնելու համար։
Ավելի վաղ Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Էլիզաբեթ Թրասը սպառնացել էր Ռուսաստանին ամենախիստ պատժամիջոցներով, եթե վերջինս «ներխուժի» Ուկրաինա։ Նրանք առաջարկում են, մասնավորապես, սառեցնել ռուսական ընկերությունների ակտիվները Մեծ Բրիտանիայում։
Նմանատիպ հոդվածներ
Վահագն Խաչատուրյանն առաջադրվեց ՀՀ նախագահի թեկնածու
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը Հանրապետության նախագահի թեկնածո...
Անհետ կորածների ճակատագրերի բացահայտման առումով հայկական կողմը միակողմանի պարտավորություն չի վերցրել. ԱԳՆ խոսնակ
Անհետ կորածների ճակատագրերի բացահայտման առումով հայկական կողմը միակողմանի որևէ պարտավորություն չի վերցրել, «Ազատությանը»...
ՆԱՏՕ-ն «գցեց» Ռուսաստանին՝ խոստանալով չընդլայնվել դեպի արևելք. Պուտին
ՆԱՏՕ-ն «գցեց» Ռուսաստանին՝ խոստանալով չընդլայնվել դեպի արևելք: Այս մասին նա հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբ...
ԱՄՆ-ն պատասխանել է պահանջներն անտեսելու մասին Պուտինի խոսքերին
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը MCNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում գնահատել է ՌԴ նախագահ...