Մոնթե Մելքոնյանի նկարների և նրա մասին գրառումների համար էջերի արգելափակման հարցով ՄԻՊ-ը դիմել է Facebook-ին

Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի նկարների և նրա վերաբերյալ գրառումների հրապարակումից հետո «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերի էջերի նկատմամբ կիրառվող արգելափակումների հետ կապված ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նամակ է ուղղել Facebook-ին։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի գրասենյակից։ 

 

Հատուկ շեշտադրվել է, որ Facebook-ի այս քաղաքականությունը վնասում է սոցիալական մեդիայում խոսքի ազատությանը, առավել ևս այն պարագայում, երբ Մոնթեն մեր ժողովրդի համար հայրենասիրության և առաքինության, անձնուրացության օրինակ է համարվում: 

 

Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվել և Facebook-ին են ներկայացվել փաստեր, որ Մոնթեի մասին խոսվում է դպրոցական ու ԲՈՒՀ-ական դասագրքերում: 

 

Կից ներկայացվել են ապացույցներ արգելափակված կամ սահմանափակումների ներքո գտնվող օգտահաշիվների կամ էջերի վերաբերյալ:

Քաղաքականություն