Կասկադյորական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ վարորդի վիճակը ծայրահեղ ծանր է

Այսօր՝ հունվարի 30-ին, խոշոր ու կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում Թալին քաղաքի բնակիչ, 23-ամյա Լևոն Գրիգորյանը իր վարած Mercedes մանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի եթևեկելի գոտուց, բախվել Աշտարակի կամրջի մոտ տեղադրված երկաթե էլեկտրասյանը, կոտել այն, ապա առաջ ընթանալով, կոտրել կամրջի երկաթե ճաղավանդակն ու ճանապարհի երկաթե արգելապատնեշը և մոտ 25 մետր օդով առաջ է ընթացել,  բախվել ճանապարհի եզրին գտնվող եղևնիներին ու կողաշրջված վիճակում հայտնվել կամրջի տակ՝ քարերի վրա:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վարորդ Լ. Գրիգորյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն:

 

Օպերատիվ է գործել Աշտարակի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

 

 

 

 

 

 

 

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝  գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի,  վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Վահագն Էլոյանն ու Հայկ Վարդանյանը:

 

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է  Վ. Էլոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակյի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի պետ Խաչատրյանի գլխավորությամբ:

 

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան  վերամբարձ կռունկի միջոցով տեղափոխվել է  ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Քաղաքականություն

Պատահարներ