Պատահարներ
Իրանում առյուծը հարձակվել է կենդանաբանական այգու աշխատողներից մեկի վրա․ վերջինս մահացել է
Իրանի կենտրոնական հատվածում գտնվող Արաք քաղաքում առյուծը հարձակվել է կենդանաբանական այգու աշխատողներից մեկի վրա։ Այս մասին կիրակի հայտնել է Tasnim գործակալությունը։
38-ամյա աշխատակիցը եկել է առյուծին կերակրելու, որն այդ պահին փախել է վանդակից։ Հարձակման հետևանքով տղամարդը մահացել է։
Հաստատության տնօրինությունը հայտնել է, որ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ,իսկ կենդանին դուրս չի եկել կենդանաբանական այգուց։
Միաժամանակ ղեկավարությունը քաղաքի բնակիչներին խնդրել է չմոտենալ կենդանաբանական այգու տարածքին։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բեռլինում Իրանի վերջին շահի որդու վրա ներկ են լցրել
Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում` ավտոբուսի մասնկցությամբ. մանրամասներ
Հրազդան գետում մարմին է հայտնաբերվել
Մանրամասներ. Ինչպես է 46 քաղաքացի դուրս բերվել ստորգետնյա հորանից
5.0