ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հովիկ Աղազարյանը՝ Եռաբլուրում Լուսինե Բադալյանի պահվածքի մասին
Համացանցում տեսանյութ է տարածվել ԱԺ իշխող խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի մասնակցությամբ, որտեղ երևում է, թե վերջինս ինչ բարձր տրամադրությամբ է Եռաբլուրում։ Այս հանգամանքը քննարկումների և քննադատությունների ալիք է բարձրացրել համացանցում, օգտատերերը պահանջում են, որպեսզի նա վայր դնի պատգամավորական մանդատը։
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասել է կնախընտրեր չանդրադառնալ գործընկերոջ պահվածքին, սակայն ամեն դեպքում նշել է․ «Խոսքը վերաբերում է իմ գործընկերոջը, եթե դեմ չեք չմեկնաբանեմ որևէ բան։ Ճիշտ է ես տեսել եմ տեսանյութը, բայց քանի որ մանրամասներին ծանոթ չեմ, չեմ կարող մեկնաբանել, բավականին նուրբ հարց է»,- ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասել է պատգամավորը։
Հարցին՝ հնարավո՞ր է Լուսինե Բադալյանից պահանջեն վայր դնել պատգամավորական մանդատը, պատասխանեց․ «Ես չեմ իրեն մանդատ տվել, որ պահանջեմ վայր դնի։ Եթե հանրային պահանջ լինի իմ գործընկերները դրան պատասխան կտան, բայց ես չեմ կարող էդպիսի բան անել»,- ասել է Աղազարյանը։
Եթե ընդդիմադիր ներկայացուցիչը նման պահվածք դրսևորեր Եռաբլուրում ի՞նչ գնահատական կտար՝ հարցին Աղազարյանը խուսափեց պատասխան տալ։ «Էստեղ գնահատական տալու բան չկա, իհարկե իրավիճակն այդքան էլ պարզ չէ»,- նշել էնա։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պուտինը «քնել» է հենց Ուկրաինայի հավաքականի անցման ժամանակ
Քիչ առաջ հայտնել էինք, որ ամերիկյան NBC հեռուստաալիքը Վլադիմիր Պուտինին ցուցադրել է Օլիմպիական խաղերի բացմանը Ուկրաինայի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ազգային ժողովում նիստն ընդմիջվեց՝ դեռ չսկսված
Այսօր Ազգային ժողովում նիստն ընդմիջվեց՝ դեռ չսկսված։ Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն արդեն ցանկանում էր ավարտել հանդիպումը, սակայն Պուտինը կրկին խոսք խնդրեց
Փաշինյանն արդեն ցանկանում էր ավարտել ՀԱՊԿ հանդիպումը, սակայն Պուտինը կրկին խոսք խնդրեց և հերթական անգամ ելույթ ունեցավ:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալեն Սիմոնյանը զգուշացրել է իր վարորդներին՝ կազատի աշխատանքից․ պարզաբանում
Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե Ազգային ժողովի նախագահի ծառայողական մեքենան ինչպես է խախտումն...