ՊՆ-ն հաստատում է՝ Զինված ուժերի 30-ամյակին նվիրված ընդունելությունը հետաձգվել է․ կորոնավիրուսով վարակվածներ կան
Հունվարի 28-ին նախատեսված զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը, որը պետք է կայանար «Դվին» հյուրանոցային համալիրի մեծ սրահում, հետաձգվել է։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։
ՊՆ-ից նաև նշեցին, որ ընդունելությունը հետաձգվել է՝ պայմանավորված երկրում համաճարակային վիճակի կտրուկ սրմամբ․ «Կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել նաև հրավիրյալներից որոշների մոտ»։
Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություններ են շրջանառվում առ այն, որ հունվարի 28-ին նախատեսված զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը հետաձգվել է, քանի որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը, բանակի ղեկավար կազմում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև հրավիրյալ որոշ անձանց մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:
Նմանատիպ հոդվածներ
Հունվարի 11-ին թշնամու ԱԹՍ-ների կիրառման ժամանակ գործե՞լ է ՀՕՊ համակարգը․ ՊՆ-ից պատասխանում են
Օրեր առաջ Auroranews-ը մի քանի կարևոր հարցերով գրավոր հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ ...
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը շնորհավորում է Բանակի օրը։«Այսօր Հայաստանում նշվում է Բանակի օրը, և մենք մեր երախտիքն ենք հայտու...
Ամերիկյան և ռուսական նավատորմերը՝ Միջերկրական ծովում․ ինչ պատկեր է
Սոցիալական տարբեր հարթակներում լուսանկարներ են երևում, որոնցում երևում է, թե ինչ իրավիճակ է Միջերկրական ծովում: Այ...
Ռուսաստանը պահանջել է անհապաղ դուրս բերել օտարերկրյա զորքերը Սիրիայից. RIA
ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին հայտարարել է, որ Ռուսաստանի իշխան...