«Ով և որ օրգանով ա մտածել ու որոշել, որ պետք ա ամեն ինչ իրար մասին իմանանք». Սամվել Մարտիրոսյանը QR կոդի մասին
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Էսօր սրճարան մտանք, QR կոդ ուզեցին։ Մի երկու բան ասեմ, էլի․
ա․ Քովիդի տարածման վրա սա զրոյական ազդեցություն ա ունենալու:
բ․ Հանրային մթնոլորտի վրա` միայն բացասական։ Կամայական տեսակի հանրային սեգրեգացիան հանուն վեհ գաղափարների իմ համար շատ տգեղ երևույթ է, մեղմ ասած։ (մենակ ինձ եվրոպական երկների օրինակները մի բերեք, մի տեսակ էլ էնտեղի որոշում կայացնողներն են)։
գ․ Ամենամազալուն։ Եթե իմ QR կոդը ամեն սրճարանում սկանավորեն, ապա կկարողանան տեսնել իմ անուն, հայրանուն, ազգանուն, ծննդյան թիվ և անձնագրի համարը։ Լավ, ով և որ օրգանով ա մտածել ու որոշել, որ մի բուռ ազգ ենք, պետք ա ամեն ինչ իրար մասին իմանանք։ Ո՞վ ա որոշել, որ իմ անձնագրի համարը հանրային տեղեկատվություն ա։ Ու էդ դեպքում էլի բան ավելացրեք էլի մեջը՝ տան հասցեն, հեռախոսի համարը, սոցքարտ։ Լիքը աշխատելու տեղ կա, բարեշրջելու։
Ձեր հունվարի 22 էլ շնորհավոր»։
Սամվել Մարտիրոսյանը թելեգրամյան ալիքում է նաև գրել.
Հունվարի 22-ից Հայաստանում սրճարան կամ հանրային այլ վայր մուտք գործելիս պետք է ներկայացնել թեստի/պատվաստման հավաստագիր։ Այս ամենը պահվում է Armed հավելվածում, QR կոդի տեսքով: Երբ սկան են անում տրվում է ոչ միայն անունը եւ ծննդյան տարեթիվը, այլեւ, անհայտ պատճառներով, անձնագրի համարը: Եթե այդ տվյալներով մուտք գործեք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայք, ապա կարելի է ստանալ մարդու տան հասցեն,եւ բոլոր նրանց անունները, ովքեր նրա հետ նույն տեղում են բնակվում: Ցանկության դեպքում կարելի է գտնել նաեւ մարդու ստորագրությունը, եթե նա քվեարկել Է ընտրություններում։ Հարց հեռուստադիտողից գիտակներին, արդյո՞ք մենք անձնական տվյալների չափից շատ հասանելիություն չենք տալիս: Նույնիսկ խաղաղ երկրի կարգավիճակում ու խաղաղ հարեւանների դեպքում է դա չափազանց:































